«Բավարիա»-ն երկու տարվա պայմանագիր է առաջարկում Թոմաս Մյուլերին

Armenpress 20:25, 30 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մյունխենի «Բավարիա»-ն Թոմաս Մյուլերին նոր՝ երկու տարվա պայմանագիր կառաջարկի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Kicker-ը:

Մյուլերի պայմանագիրը Գերմանիայի բազմակի չեմպիոնի հետ նախատեսված է մինչ 2021 թվականը:

Թոմաս Մյուլերը «Բավարիա»-ին միացավ 2009 թվականին: Ակումբի կազմում նա 8 անգամ դարձել է Գերմանիայի չեմպիոն և 5 անգամ էլ դարձել է երկրի գավաթակիր: Ընթացիկ մրցաշրջանում Մյուլերը «Բավարիա»-ի կազմում մասնակցել է 25 խաղի, դարձել է 6 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am