Իտալիայի սպորտի նախարարն անիրական է համարում Սերիա Ա-ի մայիսին վերսկսվելը

Armenpress 17:44, 29 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի սպորտի նախարար Վինչենցո Սպադաֆորան անիրական է համարում ֆուտբոլի առաջնությունը մայիսի սկզբին վերսկսելը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է իտալական Gazetta.it-ն: Նախարար Վինչենցո Սպադաֆորան շեշտել է, որ սխալ է առաջնությունը վերսկսել մայիսի 3-ին՝ առանձնացնելով, որ ակումբները մեծ բացթողում են ունեցել խաղալով այն ժամանակ, երբ պետք էր կասեցնել առաջնությունը:

Իտալիայի ֆուտբոլի առաջնությունը դադարեցվեց մարտի 13-ին` կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am