1000х90.jpg (78 KB)

Անգլիական Պրեմիեր լիգան կարող է վերսկսվել ամռանը

Armenpress 15:14, 29 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիայի ֆուտբոլի առաջնության 2019/20 մրցաշրջանը կարող է ավարտին հասցվել ամռանը` մի քանի շաբաթների ընթացքում:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Football London-ը: Առաջնության տուրերի խաղերը կարող են անցկացվել 4-6 շաբաթում` ամռանը: Ըստ պարբերականի՝ հանդիպումները կանցկացվեն առանց երկրպագուների:

Անգլիայի ֆուտբոլի առաջնությունը դադարեցվել էր մարտի 13-ին` կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am