Քևին դե Բրույնեն կարող է տեղափոխվել «Ռեալ»

Armenpress 18:52, 28 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի կիսապաշտպան Քևին դե Բրույնեն կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են միջազգային ԶԼՄ-ները: Դե Բրույնեն կարող է միանալ «Ռեալ»-ին, քանի որ ՈՒԵՖԱ-ն «Մանչեսթեր Սիթի»-ին առաջիկա երկու մրցաշրջաններում եվրագավաթներին մասնակցելու իրավունքից զրկելու որոշում է կայացրել։

Քևին դե Բրույնեն «Մանչեսթեր Սիթի»-ին միացել է 2015 թվականին: Նրա գործող պայմանագիրը «քաղաքայինների» հետ նախատեսված է մինչև 2023 թվականը: Ընթացիկ մրցաշրջանում բելգիացին «Մանչեսթեր Սիթի»-ի կազմում մասնակցել է 26 խաղի և խփել է 8 գոլ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am