1000х90.jpg (78 KB)

ԱԻՆ-ը ՀՀ ողջ տարածքում իրականացնում է վարակազերծման գործողություններ

Armenpress 16:15, 28 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով կորոնավիրուսի (COVID-19) դեմ պայքարի շրջանակներում հանրապետության ողջ տարածքում իրականացվում են վարակազերծման գործողություններ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՓԾ ստորաբաժանումները առավոտյան ժամը 06:00-ից սանիտարահիգիենիկ կանխարգելիչ միջոցառումներ են իրականացրել հանրապետության 9 մարզերի 30 քաղաքներում և Երևանում, ընդհանուր թվով՝ 666 հանրային վայրերում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am