Լա լիգան վերսկսելու երեք տարբերակ է քննարկվում

Armenpress 13:05, 28 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի ֆուտբոլի ասոցացիան և Լա լիգայի ղեկավարությունն առաջնությունը շարունակելու երեք տարբերակ է քննարկում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Marca-ն: Եթե ամբողջ աշխարհում ստեղծված իրավիճակը դրական փոփոխություն ունենա առաջիկայում, ապա առաջնությունը կարող է վերսկսվել մայիսի կեսին և եզրափակվել հուլիսին: Երկրորդ տարբերակով մտադրություն կա  առաջնությունը շարունակել ամռանը և ավարտել օգոստոս-սեպտեմբեր ամիսներին: Եվ երրորդ տարբերակը համարվում է ամենածայրահեղը` առաջնությունը կարող է վերսկսվել միայն սեպտեմբերին:

Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունը դադարեցվեց  մարտի 12-ին կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am