1000х90.jpg (78 KB)

Իսպանիայում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 769 մարդ. Euronews

Armenpress 15:59, 27 Մարտ, 2020
ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայում կորոնավիրուսով պայմանավորված մահացության թիվը ռեկորդային աճ է գրանցել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Euronews»-ը տեղեկացնում է, որ վերջին 24 ժամվա ընթացքում վարակից մահացել է 769 մարդ: Ընդհանուր կորոնավիրուսից մահացության ցուցանիշը երկրում հասնում է 5 հազարի: 
Չի նվազում վարակվածության տեմպը. մեկ օրում Իսպանիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակվածության 9 հազար դեպք՝ ընդհանուր հաստատված դեպքերի թիվը հասցնելով 64 հազարի: 
Կորոնավիրուսն ի հայտ է եկել Չինաստանի Ուհան քաղաքում նախորդ տարվա վերջին և այդ ժամանակից ի վեր տարածում է գտել աշխարհի 195-ից ավելի երկրներում և տարածքներում: Աշխարհում արդեն 549 հազար հաստատված դեպք կա։ 


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am