ՀՀ հյուսիսարևելյան մարտական դիրքերից մեկում հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել

Armenpress 15:31, 27 Մարտ, 2020
ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում մարտի 27-ին հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է վիրավորվել։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։
Նա նշեց, որ զինծառայողը թեթև վիրավորում է ստացել, առողջական վիճակը լավ է։
«Հակառակորդի կրակոցները լռել են հայկական կողմի պատասխան գործողություններից հետո։ Ներկայումս իրավիճակը հանգիստ է»,- ասաց Ստեփանյանը։


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am