Բարսեղյանը պատմել է, թե ինչպես է մարզվում Ղազախստանում

Armenpress 21:57, 26 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Աստանա»-ի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը մարզավիճակը պահում է մարզասրահում մարզվելով:

«Իրավիճակն, ընդհանուր առմամբ, նորմալ է: Կարողանում ենք դուրս գալ հյուրանոցից, զբոսնել կամ գնալ խանութ: Ղազախստանում խուճապային իրադրություն չկա, մարդիկ հանգիստ են մոտենում ստեղծված իրավիճակին և պահպանում են անվտանգության բոլոր նորմերը: Մարզումներն անցկացնում ենք մարզասրահում, անընդհատ կապի մեջ ենք ակումբի և մարզիչների հետ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բարսեղյանի խոսքը փոխանցում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:

Բարսեղյանն ափսոսանք է հայտնել, որ Ղազախստան-Հայաստան հանդիպումը չի կայացել. «Ամբողջ աշխարհում է նույն իրավիճակը, իսկ մարդկանց առողջությունն ամենակարևորն է: Հույս ունեմ, որ Հայաստանի և Ղազախստանի հավաքականները դեռ մրցելու առիթ կունենան»:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am