Շախմատի հավակնորդների մրցաշարը կկայանա 2020 թվականին

Armenpress 21:28, 26 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ,  26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի հավակնորդների մրցաշարը և աշխարհի չեմպիոնի մրցախաղը կկայանաn այս տարի` 2020 թվականին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտարարել է ՖԻԴԵ-ի նախագահ Արկադի Դվորկովիչը: Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով մարտի 26-ին հավակնորդների մրցաշարը դադարեցվել է: Ըստ Դվորկովիչի՝ այն կվերսկսվի, երբ պանդեմիայի պատճառով ստեղծված իրավիճակում փոփոխություն լինի: ՖԻԴԵ-ի նախագահը շեշտել է նաև, որ աշխարհի չեմպիոնի մրցախաղը կկայանա նախապես պլանավորված ժամկետներում:

Հավակնորդների մրցաշարում անցկացվել է 7 տուր: Մրցաշարային աղյուսակում երկիշխանություն է: Յան Նեպոմնյաշչին և Մաքսիմ Վաշիե-Լագրավն ունեն 4,5-ական միավոր: 

Մրցաշարին մասնակցում է 8 շախմատիստ՝ Ֆաբիանո Կարուանան, Դին Լիժենը, Անիշ Գիրին, Ալեքսանդր Գրիշչուկը, Յան Նեպոմնյաշչին, Կիրիլ Ալեքսեենկոն, Վան Հաոն և Մաքսիմ Վաշիե-Լագրավը:  Կորոնավիրուսային իրավիճակից ելնելով՝ մրցաշարի մասնակցությունից հրաժարվել է աշխարհի գավաթակիր Թեյմուր Ռաջաբովը, որը ՖԻԴԵ-ին խնդրել էր հետաձգել մրցաշարը: Նրա փոխարեն մրցաշարում ընդգրկվել է Վաշիե-Լագրավը: 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am