«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ «Երջանիկ գլոբալիզացիայի» դարաշրջանն ավարտվո՞ւմ է

Armenpress 21:50, 26 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Համաշխարհային ճգնաժամը` կապված կորոնավիրուսի տարածման հետ, ցուցադրեց գլոբալիզացիայի գաղափարի թուլությունը: Այսպիսին է Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Յուբեր Վեդրինի կարծիքը:

Ընթացիկ ճգնաժամը բացահայտեց Ֆրանսիայի եւ մյուս երկրների` նախկինում թերագնահատված խոցելիությունը, ռազմավարական կարեւորության ապրանքների բնագավառում տնտեսական կախվածությունը: Ինչպես նշում է Վեդրինը, «գլոբալ տնտեսության աշխարհում ոչինչ չի ընդունվել որպես ռազմավարական առումով կարեւոր, բացի ռազմական ոլորտից»: Դա տեղի է ունեցել պետական ինքնիշխանության հասկացողության եւ դրա դերի բարձրաձայն, ավելորդ եւ անհիմն վարկաբեկմանը զուգահեռ:

Այսուհետ նախկին բացթողումներից ու ավելորդություններից շատերը պետք է վերանայվեն, այդ թվում նաեւ` «երջանիկ գլոբալիզացիայի» գաղափարը: Իրականում գլոբալիզացիան երջանիկ էր միայն «աղքատ երկրներում աղքատների եւ հարուստ երկրներում հարուստների համար» այնքան ժամանակ, քանի դեռ աշխատողների ու միջին խավի հիասթափությունը զարգացած հասարակություններում չհանգեցրեց պոպուլիզմի աճի»:

   Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am