Երկրորդ զորամիավորումում անցկացվել են հրետանու դասակների հրամանատարների հավաքներ

Armenpress 19:09, 26 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկրորդ զորամիավորման հրետանային ստորաբաժանումներից մեկում մարտի 23-ից 25-ն անցկացվել են դասակների հրամանատարների հավաքներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, անձնակազմին ներկայացվել են նոր զինատեսակների մարտավարական-տեխնիկական բնութագրերը, կիրառման առանձնահատկությունները և նորմացույցները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am