1000х90.jpg (78 KB)

Գումարտակային մարտավարական  զորավարժությանը ներգրավված ստորաբաժանումները խոցվել են բոլոր թիրախները

Armenpress 18:42, 26 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեսչական ստուգումների շրջանակում մարտի 25-ին 2-րդ զորամիավորման զորավարժարաններից մեկում անցկացվել է գումարտակային մարտավարական  զորավարժություն՝  մարտական  հրաձգությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զորամիավորման հրամանատարի ղեկավարությամբ անցկացված զորավարժության ընթացքին հետևել է ՀՀ ԶՈւ պատրաստության գլխավոր վարչության պետ-ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը:

Զորավարժությանը ներգրավված ստորաբաժանումները գերազանց կատարել են առաջադրված խնդիրները, խոցվել են պայմանական հակառակորդի բոլոր թիրախները:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am