Առաջին զորամիավորման զորամասի զինծառայողները մասնակցել են կրակային պատրաստության պարապմունքի

Armenpress 18:21, 26 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջին զորամիավորման N զորամասի զինծառայողների հետ մարտի 25-ին անցկացվել է կրակային պատրաստության պարապմունք՝ գործնական հրաձգությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ստուգվել են անձնակազմի տեսական գիտելիքներն ու հրաձգային զենքից կրակի վարման գործնական հմտությունները: Զինծառայողները հաջողությամբ կատարել են առաջադրված խնդիրները և գրանցել բարձր արդյունքներ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am