1000х90.jpg (78 KB)

«Բավարիա»-ն և Նոյերը չեն կարողանում նոր պայմանագիր ստորագել

Armenpress 16:25, 26 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի ազգային թիմի և Մյունխենի «Բավարիա»-ի դարպասապահ Մանուել Նոյերը կարող է հեռանալ ակումբից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է գերմանական Bild-ը: Նոյերի պայմանագիրը Գերմանիայի բազմակի չեմպիոնի հետ ավարտվում է: Այժմ կողմերը սկսել են բանակցել, սակայն չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ պայմանագրի ժանկետների վերաբերյալ: Նոյերը ցանկություն ունի առավել երկար մնալ «Բավարիա»-ում, սակայն ակումբը նոր դարպասապահ ունի և հիմնական կազմում չի տեսնում Նոյերին:

Մանուել Նոյերն աշխարհի չեմպիոն է դարձել Գերմանիայի հավաքականի կազմում: «Բավարիա» տեղափոխվեց 2011 թվականին «Շալկե»-ից: Ընդհանուր առմամբ մյունխենյան ակումբի կազմում Նոյերը մասնակցել է 241 խաղի:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am