Լեգենդար «Մարականա» մարզադաշտը կվերածվի հոսպիտալի. ՏԱՍՍ

Armenpress 16:12, 26 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռիո դե Ժանեյրոյի լեգենդար «Մարականա» մարզադաշտը կօգտագործվի որպես հոսպիտալ` կորոնավիրուսով հիվանդների համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ՏԱՍՍ-ը` հղում անելով արաբական «Ալ-Զազիրա»-ին: Բացի «Մարականա»-ից, Բրազիլիայի ֆուտբոլի առաջնությանը մասնակցող ակումբների մեծամասնությունը իրենց մարզադաշտերը տրամադրել են նույն նպատակով:

«Մարականա» մարզադաշտում անցկացվել են աշխարհի երկու առաջնություններ, այնտեղ է տեղի ունեցել 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի բացման և փակման արարողությունները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am