Ռումյան Հովսեփյանը մարզվում է տանը` ակումբի տրամադրած ծրագրով  

Armenpress 11:58, 26 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ,  26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Բուլղարիայի «Արդա» ակումբի ֆուտբոլիստ Ռումյան Հովսեփյանը մարզումներն անցկացնում է տանը:

«Ինչպես գրեթե ամենուր, այնպես էլ Բուլղարիայում ներքին առաջնությունը դադարեցված է մինչև մարտի 29-ը, որոշումը կվերանայվի՝ կապված հնարավոր զարգացումների հետ: Այստեղ  վիճակը հանգիստ է, մարդիկ տնից դուրս են գալիս միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Ակումբը մեզ տրամադրել է մարզումային անհատական ծրագիր, և առայժմ մարզվում ենք տնային պայմաններում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հովսեփյանի խոսքը փոխանցում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am