Շախմատի հավակնորդների մրցաշարում կկայանան 8-րդ տուրի պարտիաները  

Armenpress 11:44, 26 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ,  26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի հավակնորդների մրցաշարում կկայանան հերթական տուրի պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում անցկացվող մրցաշարի 8-րդ տուրում կմրցեն Ֆաբիանու Կարուանա-Մաքսիմ Վաշիե Լագրավ, Հաո Վանգ-Դին Լիժեն, Յան Նեպոմնյաշչի-Անիշ Գիրի և Կիրիլ Ալեքսեենկո-Ալեքսանդր Գրիշչուկ զույգերը:

Այժմ մրցաշարային աղյուսակում երկիշխանություն է: Յան Նեպոմնյաշչին և Մաքսիմ Վաշիե-Լագրավն ունեն 4,5-ական միավոր: 

Մրցաշարին մասնակցում է 8 շախմատիստ՝ Ֆաբիանո Կարուանան, Դին Լիժենը, Անիշ Գիրին, Ալեքսանդր Գրիշչուկը, Յան Նեպոմնյաշչին, Կիրիլ Ալեքսեենկոն, Վան Հաոն և Մաքսիմ Վաշիե-Լագրավը:  Կորոնավիրուսային իրավիճակից ելնելով՝ մրցաշարի մասնակցությունից հրաժարվել է աշխարհի գավաթակիր Թեյմուր Ռաջաբովը, որը ՖԻԴԵ-ին խնդրել էր հետաձգել մրցաշարը: Նրա փոխարեն մրցաշարում ընդգրկվել է Վաշիե-Լագրավը: 

Հավակնորդների մրցաշարը կեզրափակվի ապրիլի 5-ին:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am