Ծայրահեղ ծանր երկու անձանցից մեկը ոչ հայ ԱՄՆ քաղաքացի է. վարչապետ

Armenpress 11:34, 26 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կորոնավիրուսով վարակված 290 անձանցից երկուսի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Այդ մասին կառավարության նիստի ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ նրանցից մեկն ԱՄՆ քաղաքացի է, ազգությամբ հայ չէ: «Մյուսը ՀՀ քաղաքացի է: Երկուսն էլ գտնվում են տարիքային բարձր խմբում՝ 75-ից բարձր տարիք ունեն, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:Այս ընթացքում ունեցել ենք առողջացման 18 դեպք: Մոտ 100 քաղաքացի մեկուսացված ռեժիմից դուրս են եկել: Նրանց մոտ ախտորոշումը բացասական է եղել, չեն էլ հիվանդացել: Այսօր էլ սպասում ենք առողջացման և ապամեկուսացման նոր դեպքերի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը:

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 290 է։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am