ՀՀ և Իրանի ԱԳ նախարարները կարևորել են կորոնավիրուսի հաղթահարման գործում փոխաջակցությունը

Armenpress 21:52, 25 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյան և  Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը հեռախոսազրույցում կարևորել են նոր տիպի կորոնավիրուսի հաղթահարման գործում փոխաջակցությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ՀՀ ԱԳ նախարարը գրել է «Թվիթեր»-իիր միկրոբկլոգում։

«Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆի հետ ունեցած հեռախոսազրույցում շնորհավորեցի գործընկերոջս Նոուռուզի առթիվ։ Երկուստեք ընդգծեցինք ամուր համակարգման, համերաշխության և փոխաջակցության կարևորությունը՝ նոր տիպի կորոնավիրուսի հաղթահարման և մեր ժողովուրդների միջև դարավոր բարեկամության և համագործակցության առավել ամրապնդման ուղղությամբ աշխատելու գործում»,- ընդծել է Զոհրաբ Մնացականյանը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am