Լուսակերտ գյուղի բնակիչը զոհվել է իր խորդանոցում պահած հակատանկային ժանգոտած արկի պայթյունից

Armenpress 19:18, 25 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզի Լուսակերտ գյուղի բնակիչը զոհվել է իր խորդանոցում պահած հակատանկային ժանգոտած արկի պայթյունից։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Մարտի 25-ին, ժամը 14:06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Լուսակերտ գյուղի տներից մեկում տեղի է ունեցել պայթյուն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել գյուղի 7-րդ փողոցի տներից մեկի խորդանոցում, որտեղ փրկարարները հայտնաբերել են տան բնակիչ Սամվել Ի.-ի (ծնված 1970 թ.) դին:

Տեղազննման արդյունքում գազի պայթած բալոն չի հայտնաբերվել. անհրաժեշտ է ականազերծող:

Դեպքի վայր է մեկնել ՊՆ թիվ N զորամասի սակրավորական խումբը: Պարզվել է, որ պայթել է հակատանկային ժանգոտած արկի պայթուցիչը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am