1000х90.jpg (78 KB)

Կապանի դրամատիկական թատրոնը առցանց ցուցադրելու է «Ամպրոպ» ներկայացումը  

Armenpress 16:13, 25 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնը, որը մի շարք այլ թատրոնների պես հանդիսատեսի հետ կապը պահպանում է առցանց հարթակում, մարտի 28-ին ներկայացնելու է «Ամպրոպ» բեմադրությունը:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ թատրոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում ասվում է, որ այս օրերի լարված մթնոլորտը ցրելուն օգնելու համար թատրոնը հավատարիմ է մնում իր հանդիսատեսին և փորձելու է ավելի հետաքրքիր դարձնել ինքնամեկուսացման շրջանը: «Այդ իսկ պատճառով՝ 28.03-ին, ժամը 20:00-ին մեր էջում կտեղադրենք նախապես նկարահանված «Ամպրոպ» ներկայացումը»,-նշվում է գրառման մեջ:

Հայաստանի Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով մեկ ամիս ժամկետով՝ մարտի 16-ի 18։30-ից մինչև ապրիլի 14-ի 17։00-ն, հայտարարվել է արտակարգ դրություն։ Հետաձգվել կամ չեղարկվել են բազմաթիվ զանգվածային միջոցառումներ: Մշակութային հաստատությունները որոշ ժամանակով դադարեցրել են իրենց գործունեությունը: Դրանցից շատերը փորձում են պահել կապն արվեստասերների հետ վիրտուալ հարթակում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am