1000х90.jpg (78 KB)

Իտալիայում կարանտինը խախտողներին սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում. Deutsche Welle

Armenpress 16:02, 25 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսի դեմ պայքարում Իտալիան դիմում է խիստ միջոցների: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Deutsche Welle»-ն տեղեկացնում է, որ կարանտինի խախտման առավելագույն պատիժը երեք ամիս ազատազրկումից դարձել է հինգ տարի: Մարտի 24-ին հրապարակված հրամանագրի համաձայն, ազատազրկման առավելագույն չափը սահմանվել է 5 տարի, նվազագույն չափը՝ մեկ տարի:

Ավելացվել է նաև տուգանքների չափը: Մասնավորապես, 206 եվրոյի փոխարեն այժմ սահմանվել է 400-3000 եվրո: Նշվում է, որ նոր հրամանագիրը հնարավորություն է տալիս տեղական՝ մարզային իշխանություններին սահմանել սեփական սահմանափակումները կորոնավիրուսի դեմ պայքարում:

Իտալիայում կորոնավիրուսի վարակվածության 69 հազար 176 դեպք է գրանցվել: Այստեղ աշխարհի մյուս երկրների համեմատ բարձր է մահացության ցուցանիշը՝ 6 հազար 820 մարդ:

Կորոնավիրուսն ի հայտ է եկել Չինաստանի Ուհան քաղաքում նախորդ տարվա վերջին և այդ ժամանակից ի վեր տարածում է գտել աշխարհի 195-ից ավելի երկրներում և տարածքներում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am