Փորձում եմ պահպանել մարզավիճակս. Էդգար Բաբայան  

Armenpress 15:30, 25 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Էդգար Բաբայանը Շվեդիայում փորձում է մարզավիճակը պահպանել տանը մարզվելով:

«Կորոնավիրուսը Դանիայում մեծ թափ է ստացել, երկրում հայտարարված է արտակարգ դրություն, սահմանները փակ են: Վիճակից ելնելով՝ գրեթե ամեն ինչ, այդ թվում` ֆուտբոլը, դադարեցվել է: Ներքին առաջնությունը կանգնել է, թիմային մարզումներ չեն անցկացվում: Ես մարզվում եմ տնային պայմաններում, փորձում եմ պահպանել մարզավիճակս: Հուսով եմ, որ ամբողջ աշխարհում կորոնավիրուսը շատ շուտ նահանջ կապրի, և բոլորս կվերադառնանք մեր բնականոն առօրյային»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բաբայանը խոսքերը փոխանցում է ՀՖՖ-ն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am