Արման Թաթոյանը ցավակցել է Խորվաթիայի գործընկերոջը Զագրեբում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ

Armenpress 14:50, 25 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ցավակցական հեռագիր է հղել Խորվաթիայի Հանրապետության օմբուդսման Լորա Վիդովիչին Զագրեբում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից։

«Խորը վշտով տեղեկացա Զագրեբ քաղաքում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի մասին, որի պատճառով տուժել են քաղաքացիներ և վնասվել են Զագրեբի պատմական շինությունները:

Ընդունեք իմ խորին վշտակցությունը: Ողբերգական երկրաշարժի պատճառով տուժած ընտանիքներին ցանկանում եմ ուժ և շուտափույթ ապաքինում: Այս դժվար պահին քաջություն և տոկունություն եմ մաղթում Խորվաթիայի Հանրապետության ժողովրդին»,- ասված է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ցավակցական հեռագրում։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am