Իրանի տարածքում ուղևորությունները կարգելվեն. ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ

Armenpress 12:24, 25 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի իշխանությունները երկրի տարածքով ուղևորությունները կարգելեն ՝ պայմանավորված կորոնավիրուսի տարածմամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիին:

«Իրանի նախագահն այսօր հրաման է արձակել այն մասին, որ ուղևորություններն ու քաղաքներից դուրս գալը կարգելվի»,-նշել է Ալի Ռաբիին:

Իրանում կորոնավիրուսի վարակվածության դեպքերի թիվը մոտենում է 25 հազարի: Մահացել է 1934 մարդ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am