1000х90.jpg (78 KB)

Շախմատի հավակնորդների մրցաշարում կկայանան 7-րդ տուրի պարտիաները  

Armenpress 11:01, 25 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի հավակնորդների մրցաշարում կկայանան 7-րդ տուրի պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում անցնող մրցաշարի 7-րդ տուրում կմրցեն Ֆաբիանու Կարուանա-Հաո Վանգ, Մաքսիմ Վաշիե-Լագրավ-Յան Նեպոմնյաշչի, Դին Լիժեն- Կիրիլ Ալեքսեենկո և Անիշ Գիրի-Ալեքսանդր Գրիշչուկ զույգերը:

Այժմ մրցաշարային աղյուակի առաջատարը Յան Նեպոմնյաշչին է, ով ունի 4,5 միավոր: 3,5 միավորով երկրորդն է Մաքսիմ Վաշիե-Լագրավը:

 Մրցաշարին մասնակցում են 8 շախմատիստ՝ Ֆաբիանո Կարուանան, Դին Լիժենը, Անիշ Գիրին, Ալեքսանդր Գրիշչուկը, Յան Նեպոմնյաշչին, Կիրիլ Ալեքսեենկոն, Վան Հաոն և Մաքսիմ Վաշիե-Լագրավը:  Կորոնավիրուսային իրավիճակից ելնելով՝ մրցաշարի մասնակցությունից հրաժարվել է աշխարհի գավաթակիր Թեյմուր Ռաջաբովը, որը ՖԻԴԵ-ին խնդրել էր հետաձգել մրցաշարը: Նրա փոխարեն մրցաշարում ընդգրկվել է Վաշիե-Լագրավը: Հավակնորդների մրցաշարը կեզրափակվի ապրիլի 5-ին: 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am