Շախմատի համաշխարհային Օլիմպիադան ևս հետաձգվեց

Armenpress 21:18, 24 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի համաշխարհային Օլիմպիադան ևս այս տարի չի անցկացվի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է շախմատի միջազգային ֆեդերացիան` ՖԻԴԵ-ն: Համաշխարհային Օլիմպիադան պետք էր անցկացվեր օգոստոսի 5-17-ը՝ Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում: Բայց ՖԻԴԵ-ն որոշել է այս տարվա փոխարեն Օլիմպիադան անցկացնել 2021 թվականին:

Ավելի վաղը հաստատվեց, որ այս տարի չեն կայանա նաև Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը:

Բոլոր հետաձգումների պատճառը կորոնավիրուսի պանդեմիան է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am