1000х90.jpg (78 KB)

ԼՀԿ-ն առաջարկում է ընդլայնել համայնքի ավագանու լիազորությունները

Armenpress 12:47, 24 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար քննարկում է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխությունների օրենքի նախագիծը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այն հեղինակել է խորհրդարանի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը:

Օրենքի նախագծով՝ համայնքի ավագանին իր որոշմամբ հավանություն է տալիս նվիրատվության ընդունմանն այն դեպքում, երբ համայնքը նվիրառու է, իսկ նվիրատվության առարկայի արժեքը (գումարը) գերազանցում է նվազագույն աշխատավարձի հազարապատիկը, ինչից հետո միայն համայնքի ղեկավարն իրավասու է կնքելու նվիրատվության պայմանագիրը`բացառությամբ սահմանամերձ բնակավայրերում պաշտպանական բնույթի նվիրատվությունը, որը ձևակերպվում է գաղտնի գրիֆով:

Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ Ազգային ժողովի փետրվարի 13-ի նիստում ընդունվել է 51 կողմ, 29 դեմ և 17 ձեռնպահ ձայներով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am