Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսով վարակվելու դեպքեր չեն արձանագրվել

Armenpress 12:08, 24 Մարտ, 2020

ԳԱՎԱՌ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզում մարտի 24-ի դրությամբ չի արձանագրվել կորոնավիրուսով վարակվելու որեւէ դեպք, չկան նաեւ մեկուսացված հիվանդներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանում ստեղծված  բժշկական թիմի ղեկավար, Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Լուսինե Վարդանյանը,  մարզի բուժհիմնարկները   ամենօրյա բժշկական հսկողություն են իրականացնում  արտերկրից ժամանած քաղաքացիների նկատմամբ, որոնք գտնվում են ինքնամեկուսացման պայմաններում:

«Բուժհիմնարկներն ապահովվում են համապատասխան հագուստներով եւ այլ պարագաներով: Իրավիճակը մարզի տարածքում վերահսկելի է եւ հանգիստ: Բուժհաստատությունները գործում են շուրջօրյա եւ ծանրաբեռնված»,- նշեց Լուսինե Վարդանյանը:

Խոսրով Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am