Աշխարհում հիմա այն իրավիճակը չէ, որ Օլիմպիական խաղերը կայանան. Ճապոնիայի վարչապետ  

Armenpress 14:09, 23 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի կարծիքով, կորոնավիրուսի հետ կապված ներկայից իրավիճակը թույլ չի տալիս խաղերն անցկացնել ի սկզբանե որոշված պլանների համաձայն:

«Իմ կարծիքով, աշխարհում հիմա այն իրավիճակը չէ, որ Օլիմպիական խաղերը կայանան»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, հայտարարել է Աբեն՝ նաև հույս հայտնելով, որ ՄՕԿ-ի հետ ընդհանուր հայտարարի կգան:

Առավել վաղ ճապոնական կողմը հայտնել էր, որ հնարավոր է համարում խաղերի հետաձգում, եթե դրանք չանցկացվեն ինչպես ընդունված ձևն է պահանջում:

32-րդ ամառային Օլիմպիական խաղերը կհյուրընկալի Տոկիոն: Դրանք կմեկնարկեն հուլիսի 24-ին և կեզրափակվեն օգոստոսի 9-ին: Աշխարհի 206 երկրներից մոտ 11 հազար մարզիկներ կմրցեն 33 մարզաձևերում: Հեռավոր 1964 թվականից հետո Տոկիոն երկրորդ անգամ է հյուրընկալելու Օլիմպիական խաղերը:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am