Ավստրալիան ևս չի մասնակցի Օլիմպիական խաղերին

Armenpress 13:51, 23 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալիան չի մասնակցի Տոկիոյի 2020 թվականի ամառային oլիմպիական խաղերին կորոնավիրուսի պատճառով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հաղորդագրություն է տարածել Ավստրալիայի ազգային օլիմպիական կոմիտեն: Հաղորդագրության մեջ ԱՕԿ-ը շեշտում է, որ Խաղերի անցկացումը հուլիսին անհնարին է, և ճիշտ կլինի այն անցկացնել 2021 թվականին:

Ավելի վաղ խաղերի չմասնակցելու մասին հայտարարել էր նաև Կանադան:

32-րդ ամառային Օլիմպիական խաղերը կհյուրընկալի Տոկիոն: Դրանք կմեկնարկեն հուլիսի 24-ին և կեզրափակվեն օգոստոսի 9-ին: Աշխարհի 206 երկրներից մոտ 11 հազար մարզիկներ կմրցեն 33 մարզաձևերում: Հեռավոր 1964 թվականից հետո Տոկիոն երկրորդ անգամ է հյուրընկալելու Օլիմպիական խաղերը:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am