Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնությունը կարող է վերսկսվել միայն հունիսի երկրորդ կեսին

Armenpress 13:34, 23 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ,  23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնությունը չի վերսկսվի մինչ հունիս ամսվա կեսը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է France Bleu-ն: Լիգա 1-ում հանդես եկող ակումբների մեծամասնությունն այն կարծիքին է, որ թիմերը չեն կարող խաղալ՝ մինչ ստեղծված իրավիճակը չկարգավորվի: Թիմերը կարող են նորից շարունակել առաջնությունը հուլիս, օգոստոս ամիսներին, լավագույն դեպքում հունիսի կեսից հետո: Այս պահի դրությամբ ակումբները հսկայական գումարային կորուստներ են կրում:

Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնությունը դադարեցվեց մարտի 13-ին կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am