Եվրոպայի շախմատի անհատական առաջնությունը հետաձգվել է մինչև դեկտեմբեր  

Armenpress 10:35, 23 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը հետաձգվել է մինչև տարեվերջ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՖԻԴԵ-ն: Ի սկզբանե այն պետք է կայանար մայիսի 17-30­ը Սլովենիայում, սակայն մեծ տարածում ստացող կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով այն հետաձգվել է մինչև դեկտեմբեր և տեղի կունենա այդ ամսվա 8-21-ը:

Այս տարի առաջնության մրցանակային ֆոնդը կազմում է 100 հազար եվրո, որից 20 հազարը նախատեսված է մրցանակակիրների համար:

Եվրոպայի անհատական առաջնությունում 1-20-րդ տեղերը զբաղեցրած շախմատիստներն իրավունք կստանան 2021 թվականին մասնակցելու աշխարհի գավաթի խաղարկությանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am