Շախմատի Օլիմպիադան կարող է հետաձգվել        

Armenpress 10:07, 23 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի համաշխարհային օլիմպիադան հնարավոր է, որ հետաձգվի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Աշխարհում կորոնավիրուսային պանդեմիայի տարածման հետ կապված՝ Շախմատի միջազգային ֆեդերացիան քննարկում է համաշխարհային Օլիմպիադայի անցկացման ժամկետները: ՖԻԴԵ-ն, մասնավորապես, նշում է, որ առաջացել են մի շարք կազմակերպչական խնդիրներ, և մրցաշարի անցկացման հետ կապված վերջնական որոշումը կկայացվի մայիսին:

Շախմատի համաշխարհային օլիմպիադան այս տարի պետք է կայանա օգոստոսի 5-17-ը Մոսկվայում


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am