Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնը ներկայացումները կցուցադրի վիրտուալ տիրույթում

Armenpress 16:12, 19 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնն այսուհետև ներկայացումները կցուցադրի առցանց:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրառում է կատարվել թատրոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում:

«Հարգելի հանդիսատես, քանի որ հասկանալի պատճառներով թատրոնները որոշ ժամանակով դադարեցրել են իրենց բնականոն գործունեությունը, Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնը որոշում է ընդունել իր facebook-յան էջում ցուցադրել մի շարք ներկայացումներ, որոնք, կարծում ենք, Ձեզ շատ կհետաքրքրեն: Վստահ ենք, որ այս դժվար օրերը շուտով կհաղթահարենք: Եղեք առողջ»,-ասվում է հաղորդագրությունում:

 

Հայաստանի Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով մեկ ամիս ժամկետով՝ մարտի 16-ի 18։30-ից մինչև ապրիլի 14-ի 17։00-ն, հայտարարվել է արտակարգ դրություն։ Հետաձգվել կամ չեղարկվել են բազմաթիվ զանգվածային միջոցառումներ: Մշակութային հաստատությունները որոշ ժամանակով դադարեցրել են իրենց գործունեությունը: Դրանցից շատերը փորձում են պահել կապն արվեստասերների հետ վիրտուալ հարթակում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am