Անի Լորակը երկրպագուներին է ներկայացրել «Խոստանում եմ» երգի տեսահոլովակը

Armenpress 14:02, 19 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգչուհի Անի Լորակը երաժշտասերների դատին է հանձնել «Խոստանում եմ» երգի հիման վրա նկարահանված տեսահոլավակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Լորակը «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում գրել է, որ այս ամսվա ընթացքում սա երկրորդ պրեմիերան է, որը սիրով է ներկայացնում իր հանդիսատեսին: Նախորդը՝ «Ես կթռչեի» երգի հոլովակն էր, որը հասանելի է մարտի 3-ից:

«Խոստանում եմ» երգի տեսահոլովակի ռեժիսորը Ռադիսլավ Լուկինն է: Երգը զետեղված է Լորակի «Երազանքի ետևից» ձայնասկավառակում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am