1000х90.jpg (78 KB)

Կորոնավիրուսով վարակված 115 անձանց կյանքին վտանգ չի սպառնում

Armenpress 13:12, 19 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կորոնավիրուսով վարակված 115 անձանց առողջական վիճակը բավարար է: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ ավելացնելով, որ նրանցից 38 աստիճանից բարձր ջերմություն ունի ընդամենը 5 անձ: 39-ից բարձր ջերմություն ունեցող չկա: 37-ից բարձր ջերմություն ունեն 34 մարդ:

«60-ից բարձր տարիքի անձինք 13-ն են, որոնցից ոչ մեկի ջերմությունն այս բարձրերի մեջ չի մտնում: Կարող եմ ասել, որ որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նա:

Անդրադառնալով աշխարհում տիրող իրավիճակին՝ նախարարն ասաց, որ Չինաստանում օջախները կարողացել են մարել, երեկ Չինաստանում նույնիսկ մեկ նոր դեպք չի արձանագրվել: «Սակայն բռնկումներն ինտենսիվ շարունակվում են Եվրոպայում, արդեն 10 հազարի է հասնում,  մահերի թիվը մոտենում է 3 հազարի: Ցավալի է, բայց մահացողների մեծ մասը մեծ տարիքի անձինք են: Համաճարակը բավականին լայն թափով ամբողջ աշխարհում տարածվում է»,- ասաց նախարարը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am