«Զանգակ» հրատարակչության գրատները որոշ ժամանակ փակ կլինեն

Armenpress 16:53, 15 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Զանգակ» հրատարակչությունը, առաջնային համարելով հաճախորդների և աշխատակիցների առողջությունը, մարտի 16-ից փակելու է «Դալմա գարդեն մոլ» «Ռիո մոլ» և «Մեգամոլ Արմենիա»-ի գրատները, իսկ 17-ից՝ Աբովյան և Կոմիտասի մասնաճյուղերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրված է «Ֆեյսբուք»-ում «Զանգակ»-ի պաշտոնական էջում:

«Սիրելի՛ հաճախորդներ, հաշվի առնելով կորոնավիրուսի հետևանքով առաջացած իրավիճակը և առաջնային համարելով մեր հաճախորդների և աշխատակիցների առողջությունը, մարտի 16-ից «Դալմա գարդեն մոլ», «Ռիո մոլ» և «Մեգամոլ Արմենիա», իսկ 17-ից Աբովյան և Կոմիտասի մեր մասնաճյուղերը փակ կլինեն: Նախնական տվյալներով գրատները փակ կլինեն մինչև մարտի 24-ը, ժամկետների փոփոխության դեպքում հավելյալ կտեղեկացնենք: Մնացե՛ք տանը օգտվեք ազատ ժամանակից և կարդացեք գրքեր: Հուսով ենք՝ կհանդիպենք շատ շուտով:

Եղե՛ք առողջ»,- նշված է հայտարարությունում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am