Լևոն Արոնյանի կինն ավտովթարի է ենթարկվել. վիճակը ծանր է

Armenpress 09:46, 15 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանի կինը` Արիանե Կաոիլին, ավտովթարի է ենթարկվել:

«Արմենպրես»-ն այս մասին իմացավ շախմատի ֆեդերացիայից: Դեպքը տեղի է ունեցել Սեբասիա փողոցի վրա: Կաոիլիի վարած մեքենան բախվել է բետոնե հենասյանը:  Նա այժմ հիվանդանոցում է:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունն էլ հայտնում է, մարտի 15-ին, ժամը 00:02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանյան լճի մոտակայքում գտնվող կամրջի տակ տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ Սեբաստիայի փողոցի և Իսակովի պողոտայի խաչմերուկի մոտակայքում՝ կամրջի տակ, «Lexus RX350» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արիանե Կ.) բախվել է կամրջի հենասյանը:  Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին, ով հոսպիտալացվել է «Աստղիկ»  ԲԿ: Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:   



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am