Apple-ի բոլոր խանութները ժամանակավորապես կփակվեն կորոնավիրուսի համավարակի պատճառով

Armenpress 13:23, 14 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսի համավարակի պատճառով Apple-ն ամբողջ աշխարհում երկու շաբաթով կփակի իր խանութները, բաց կլինի միայն Չինաստանում գտնվող խանութը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Dailymail-ը, հղում անելով Apple-ի գլխավոր տնօրեն Թիմ Կուկի հայտարարությանը:

Կուկը նշել է, որ խանութները փակ կմնան մինչ մարտի 27-ը, իսկ ընկերությունը 15 մլն դոլար կհատկացնի համաշխարհային տնտեսության վերականգման համար:

Նոր կորոնավիրուսի` CՕVID-2019-ի բռնկումը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանի ամենախտաբնակ քաղաքում՝ 12-միլիոնանոց Ուհանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն բնութագրել է որպես պանդեմիա: Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հատել է 145 հազարը: Հայաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը 15 է:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am