Xiaomi-ն ներկայացրել է բյուջետային Note 9 Pro Max-ը

Armenpress 17:58, 12 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Xiaomi չինական ընկերությունն անցկացրել Է Note 9 Pro եւ Note 9 Pro Max նոր սմարթֆոնների առցանց-շնորհանդեսը: Այդ մասին հայտնել Է 3Dnews պորտալը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Նշվում Է, որ մոդելը հասանելի կլինի Aurora Blue (կապույտ), Glacier White (սպիտակ) եւ Interstellar Black (սեւ) գունային տարբերակներով:

Սմարթֆոնը հանդերձված Է 6,67-դյույմանոց դիսփլեյով, որը պաշտպանված Է Corning Gorilla Glass 5 ամուր ապակիով: Էկրանի վերին մասում տեղակայված Է 32-մեգապիքսելանոց ճակատային խցիկը: Հիմնական խցիկն ստացել Է չորս օբյեկտիվ 64, 8, 5 եւ 2 մեգապիքսել լուծաչափերով: Մոդելը հանդերձել են Snapdragon 720G պրոցեսորով, որը միավորում Է մինչեւ 2,3 գիգահերց տակտային հաճախությամբ ութ Kryo 465 միջուկները եւ Adreno 618 գրաֆիկական արագացուցիչը:

Սմարթֆոնի գներն սկսվում են 200 դոլարից: Note 9 Pro մոդելը կունենա նման բնութագրեր, բայց 64-մեգապիքսել օբյեկտիվի փոխարեն դրանում օգտագործած Է 48-մեգապիքսելանոց տվիչ, իսկ ֆրոնտալ խցիկի լուծաչափը կկազմի 16 մեգապիքսել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am