Բասկետբոլի եվրոպական մրցաշարերը ևս դադարեցվել են

Armenpress 16:39, 12 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բասկետբոլի եվրոպական մի քանի լիգաներ դադարեցվում են կորոնավիրուսի տարածման հետ կապված:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է բասկետբոլի Եվրոպայի լիգայի մամուլի ծառայությունը: Դադարեցնելուն են Եվրոպայի լիգան և Եվրոպայի գավաթի խաղարկությունը: Դեռևս հայտնի չէ, թե որքան ժամանակով կհետաձգվեն մրցաշարերը:

Նոր կորոնավիրուսի բռնկումը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանի ամենախտաբնակ քաղաքում՝ 12-միլիոնանոց Ուհանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն բնութագրել է որպես համաճարակ՝ բազմաթիվ օջախներով: Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հատել է 120 հազարի սահմանը: Վիրուսից մահացել է ավելի քան 4 հազար մարդ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am