Մայլի Սայրուսն Ավստրալիայում բարեգործական համերգից հրաժարվել է կորոնավիրուսի պատճառով

Armenpress 17:35, 10 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի երգչուհի Մայլի Սայրուսը նոր տիպի կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով հրաժարվել Է մասնակցել Bushfire Relief համաշխարհային շրջագայության շրջանակում բարեգործական համերգին հաջակցություն Ավստրալիայում անտառային հրդեհների հետեւանքների վերացման ջանքերին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«(Նոր կորոնավիրուսի տարածման ֆոնին) իշխանությունների տեղական, դաշնային, պետական եւ միջազգային մարմինների, այդ թվում՝ ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման կենտրոնի՝ մարդու առողջության համար հնարավոր ռիսկերը նվազեցնելու հանձնարարականների համաձայն, ներկայում առողջապահության բնագավառում առկա գլոբալ ճգնաժամին հակազդելու նպատակով մենք հրաժարվում ենք Ավստրալիա մեր ուղեւորությունից շոուին մասնակցելու համար»,- մարտի 10-ին գրել Է ամերիկացի երգչուհին Twitter-ի իր Էջում: Սայրուսը նշել Է, որ կշարունակի միջոցներ նվիրաբերել Ավստրալիայում հրդեհներից տուժածներին օգնելու համար:

Բարեգործական համերգը պետք Է կայանար ուրբաթ օրը՝ մարտի 13-ին, Ավստրալիայի Մելբուռն քաղաքում, սակայն դրան չմասնակցելու Սայրուսի որոշումից հետո միջոցառման կազմակերպիչները լիովին հրաժարվեցին դրա անցկացումից, նշում Է The Guardian թերթը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am