Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ վարչապետի հետ

Armenpress 17:04, 10 Մարտ, 2020

ԿԱՊԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց մարտի 10-ին Կապան քաղաքում տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում։ «Ես այս ընթացքում հեռախոսազրույց ունեցա Ռուսաստանի Դաշնության վարչապետ, պարոն Միշուստինի հետ։ Մենք քննարկեցինք համաշխարհային շուկայում տնտեսության մեջ տեղի ունեցող գործընթացներում մեր անելիքները»,- ասաց Փաշինյանը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am