1000х90.jpg (78 KB)

Բժիշկները բացատրել են, թե ինչպես են սմարթֆոններն ու համակարգիչներն ուղեղը վերածում «աղբակույտի»

Armenpress 16:02, 9 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սմարթֆոնների եւ համակարգիչների չափից դուրս օգտագործումը կարող Է առաջացնել ուղեղի գերհոգնածություն, ինչը կհանգեցնի դեմենցիայի եւ դեպրեսիայի զարգացման: Այդ մասին հայտնել Է Nikkei Style-ը՝ վկայակոչելով ճապոնացի գիտնականների կարծիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Օկումուրա» հիշողության կլինիկայի տնօրեն նյարդավիրաբույժ Այումի Օկումուրայի խոսքով՝ վերջին ժամանակներս ավելացել Է մարդկանց մոտ «հիշողության խանգարման» դեպքերի քանակը: Ըստ որում այդ ախտորոշումը տալիս են ոչ միայն տարեց մարդկանց: Ռիսկի կատեգորիայում են գտնվում 30-ից մինչեւ60 տարեկան անձինք: Հենց նրանք ենք ավելի հաճախ օգտվում համակարգիչներից եւ սմարթֆոններից՝ ծանրաբեռնելով իրենց ուղեղը տեղեկատվությամբ: Երբ ընդունվող տեղեկատվության քանակը մեծանում Է, ուղեղը գլուխ չի հանում մշակումից եւ վերածվում Է աղբակույտի»,- պատմել Է Օկումուրան: Դրանից խուսափելու համար բժիշկները խորհուրդ են տալիս անպայման հանգիստ տալ ուղեղին, կրճատել դեւայսներից օգտվելու ժամանակը, ինչպես նաեւ լավ քունն առնել: Օգտակար Է նաեւ կարճատեւ 15-րոպեանոց քունը ճաշի ընդմիջման ժամանակ: Բացի դրանից, մասնագետները խորհուրդ են տալիս սնվելու ժամանակ չօգտվել գաջեթներից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am