Սիրիայի Մշակույթի նախարարությունը պարգևատրել է հայազգի պատգամավոր Նորա Արիսյանին

Armenpress 14:10, 9 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի Մշակույթի նախարարության կողմից պարգևատրվել է հայազգի պատգամավոր,  պատմաբան, թարգմանիչ, արևելագետ, Սիրիա-Հայաստան բարեկամական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Նորա Արիսյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մարտի 8-ին  Դամասկոսի ազգային օպերայի շենքում տեղի է ունեցել Մշակույթի նախարարության կողմից կազմակերպված «Մշակույթը կվերականգնի իր հաղթանակը» խորագրով փառատոնի հանդիսավոր բացումը, որի ընթացքում էլ պարգևատրվել է հայազգի պատգամավորը:

Պարգևները հանձնել է Սիրիայի մշակույթի նախարար Մուհամմեդ ալ-Ահմադին: Պարգևատրվել են թարգմանիչներ, դերասաններ և այլ գործիչներ, ովքեր իրենց ներդրումն են ունեցել  Սիրիայի մշակույթի զարգացման գործում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am