Apple-ը խոչընդոտում Է կորոնավիրուսի վերաբերյալ անվստահելի հավելվածների տարածմանը. CNBC

Armenpress 17:32, 6 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple ընկերությունը փորձում Է կասեցնել նոր կորոնավիրուսին վերաբերող, իր կարծիքով, անվստահելի հավելվածների տարածումն ու օգտագործումը: Այդ մասին հայտնել Է CNBC հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նրա լրագրողները զրուցել են Apple-ի iPhone սմարթֆոնների եւ մյուս սարքերի համար հավելվածների չորս անկախ մշակողների հետ: Նրանք նշել են, որ ընկերությունը իրենց չի թույլատրել իր ցանցային խանութում ներկայացնել այնպիսի հավելվածներ, որոնք կոչված են բնակչությանը տեղեկացնել, թե որ երկրներում Է տարածվում նոր կորոնավիրուսը: Apple-ում հայտարարել են, որ կորոնավիրուսի հետ որեւԷ առնչություն ունեցող ծրագրերը պետք Է մշակվեն առողջապահական վարչությունների, հիվանդանոցների կամ իշխանությունների մասնակցությամբ: CNBC-ի լրագրողները, մասնավորապես, ծանոթացել են այն նամակին, որն Apple-ի ներկայացուցիչներն ուղարկել են մշակողներին: Դրանում նշվում Է, որ ընթացիկ բժշկասանիտարական իրավիճակին վերաբերող իրադրության մասին իրազեկելու համար հավելվածները պետք Է ներկայացված լինեն «ճանաչված հաստատության կողմից»:

Հեռուստաալիքի աղբյուրների խոսքով՝ Apple-ի աշխատակիցները փորձում են թույլ չտալ կորոնավիրուսի վերաբերյալ չստուգված տեղեկատվության տարածում: Դրա համար նրանք մշտապես ստուգում են ընկերության կողմից արտադրված սարքերի համար հավելվածները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am