The Weeknd-ը Ցանցում ներկայացրել Է After hours կարճամետրաժ ֆիլմը՝ նվիրված համանուն ալբոմին

Armenpress 12:20, 6 Մարտ, 2020
ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադացի երգիչ եւ երգերի հեղինակ The Weeknd-ը (Էյբել Տեսֆայե) You-Tube-ում հրապարակել Է After hours կարճամետրաժ ֆիլմը, որը նվիրված Է նրա համանուն ալբոմին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:Երաժիշտը թողնում Է Ջիմի Քիմելի շոուն: Բայց ժպիտը նրա դեմքից իսկույն անհետանում Է, հենց որ հայտնվում Է կուլիսների ետեւում եւ դուրս Է գալիս ստուդիայից: Նա թափառում Է Նյու Յորքի փողոցներում եւ ակնհայտորեն մտահոգված Է ինչ-որ բանով, հնչում են ալբոմից թրեքների հատվածներ:Բազմաթիվ օգտատերեր այս աշխատանքը համեմատել են «Ջոկեր» ֆիլմի հետ:«Շատ նման Է ստացվել Թոդ Ֆիլիպսի դրամային»,-մեկնաբանել Է @Cody Wang-ը:«Հիշեցնում Է «Ջոկեր» ֆիլմի այն տեսարանը, որտեղ գլխավոր հերոսը մետրոյում սպանում Է երեք տղաների»,-նշել Է @James Frame-ը: Սկավառակի ռելիզը կկայանա մարտի 20-ին: Առայժմ հայտնի չԷ, թե դրանում քանի կոմպոզիցիա կլինի: The Weeknd-ը ներկայացրել Է միայն երեք թրեք՝ Heartless-ը, Blinding lights-ը եւ After hours-ը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am