1000х90.jpg (78 KB)

Հակառակորդը կրակոցներ է արձակել Կոթի գյուղի ուղղությամբ

Armenpress 20:48, 28 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզի Կոթի գյուղի ուղղությամբ հակառակորդը փետրվարի 28-ին ժամը 12:30-ի մոտակայքում կրակոցներ է արձակել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց գյուղապետ Ֆելիքս Մելիքյանը:

«Ժամը 12:00-ից հետո են եղել կրակոցները՝ մոտ 1 ժամ տևողությամբ: Գյուղը վնասներ չի կրել, առանձին հատվածում ինչ-որ շինության պատի կպել է, բայց էական վնաս չկա»,-ասաց Մելիքյանն ու նշեց՝ կրակոցներ եղել են նաև նախորդ օրը, նաև՝ փետրվարի 24-ին:

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյան վստահեցրեց՝ իրավիճակը սահմանին նորմալ է, հանգիստ է: Նա նաև ասաց՝ գյուղի ուղղությամբ փոքր կրակոց է եղել՝ մոտ 20 փամփուշտ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am